Պետք է անենք ամենը, որ չվտանգենք ՀՀ անվտանգությունը և Արցախի հետագա ճակատագիրը․ Շահրամանյան
Մի խումբ քաղաքացիների նոր ընդունել ենք և պարզաբանումներ ենք տվել իրենց հնչեցրած հիմնական հարցերին, որոնց մեծ մասը սոցիալական բնույթ էին կրում ՝ վարձակալություն, գույք։ Մենք պատասխանել ենք բոլոր հարցերին, մեր դռները միշտ բաց են։ Մեր լիազորությունների սահմանում մենք կփորձենք անել ամենը։ Այս մասին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց հայտնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ արցախցիների հետ փակ հանդիպումից հետո։
“Պետք չէ դիմել սադրանքների, սիրելի արցախցիներ։ Ես երբևէ չեմ հրաժարվել որևէ բանակցային քննարկումներից, ես բաց եմ բոլորի համար։ Իմ կողմից կստանաք հանրային պատասխան բոլոր հարցերին։ Մեզ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է միայն միասնություն։ Մենք պետք է անենք ամենը, որ չվտանգենք ՀՀ անվտանգությունը և Արցախի հետագա ճակատագիրը”,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում