Ձյուն է սպասվում․ եղանակն այս օրերին

Ձյուն է սպասվում․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12 -17.02.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։

 

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       16.4°C (1979թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -22.6°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան      -1.8°C