Գնացե՛ք տուն, այստեղ մեկը մի անշնորհք բան կանի, կասեն՝ մենք ենք․ «Մալաթիայի» տնօրեն

Բոլորիդ խնդրում եմ՝ գնացե՛ք տուն, վաղը ժամը 9-ին կգաք, կկանգնեք էստեղ՝ բոլորիդ հարցերին կպատասխանեմ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներին հորդորեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ 

Լրագրողները վերջինիս հարցրին, թե այդ ի՞նչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը, որ այսօրվանից կասեցվել է տոնավաճառի գործունեությունը, ինչին ի պատասխան Ավետիսյանն ասաց․ «Ամբողջությամբ կհայտարարեմ վաղը»։

«Հիմա գնում ենք տեսչական մարմին, վերջնական որոշում կայացնենք։ Մենք ամեն ինչ ձեզ կասենք։ Այսօր մի մնացեք, կմրսեք, ես չեմ ուզի, որ կանգնենք՝ սպասեք։ Այստեղ մեկն անշնորհք բան կանի, կասեն՝ մենք ենք։ Էսքան ժամանակ ձեզ սուտ բան ասե՞լ եմ, չէ»,-ասաց տոնավաճառի տնօրենը։

Ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշման մասին հունվարի 18-ին տեղեկացվել է տնօրենը, քանի որ խախտումներ են հայտնաբերվել և տնօրենը պետք է աշխատակիցներին տեղյակ պահեր, որ կուտակված ապրանքները հեռացնեն։

Տնօրենը հավաստիացնում է, որ 17 խախտումից 12-ը վերացվել է, բայց Տեսչական մարմինը որոշումը չփոխեց:

Մանրամասն՝ տեսանյութում: