Պերուում ավտոբուսն ընկել է ժայռից, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել

Պերուում ավտոբուսն ընկել է ժայռից, ինչի հետևանքով 15 մարդ է զոհվել

Առնվազն 15 մարդ է զոհվել Պերուի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով. հայտնում է RPP ռադիոկայանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը, որը Սան Մարտինի դեպարտամենտից Թումբեսի շրջան էր մեկնում, տեղափոխում էր 50 ուղևոր և 2 վարորդ։ Ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Պերուի ցամաքային տրանսպորտի վարչությունը հետաքննություն է սկսել։

Տեսանյութը՝ այստեղ