Նիկոլ թո՛ւրք, Նիկոլ դավաճա՛ն. 5 րոպեանոց վանկարկումներով դիմավորեցին Աննա Հակոբյանին

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր դստեր ուղեկցությամբ այցելեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Շուրջ հինգ րոպե նա կանգնած լսում էր, թե ինչպես է անմար կրակի մոտ հավաքված հայությունը վանկարկում «Նիկոլ թո՛ւրք», «Նիկոլ ցեղասպա՛ն» ու «Նիկոլ դավաճա՛ն»:

Այդ ողջ ընթացքում, շրջապատված թիկնապահներով, Աննա Հակոբյանը քմծիծաղով լուռ կանգնած էր, չէր առաջանում, լսում էր իրեն ուղղված «ողջյունները»: Ապա թիկնապահները ճանապարհ հարթեցին, նա տեղադրեց ծաղիկներն ու նույն վանկարկումների ու ամոթանքների տակ լքեց տարածքը:

Աննա Հակոբյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում