Հեղափոխական թիմի նիստը ձայնագրել Սերժ Սարգսյանին ա տվել, գետինն էլ չի մտնում․ Փաշինյան
Հիշո՞ւմ եք ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը իմ մասնակցությամբ մի ձայնագրություն հրապարակեց, ոչ մեկ չանդրադարձավ նրան, թե ով է ձայնագրել դա եւ ինչպես։ Եկել ա մեր ցուցակով դառել ա պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել դարձրել ենք պատգամավոր, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել տվել ա Սերժ Սարգսյանին ու մի հատ էլ հոխորտում ա, գետինն էլ չի մտնում, կողքից չեն էլ ասում՝ դու ով ես․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երբ հայրենասիրության մոդելի մասին են խոսում, կարող է պարզվի, որ մի ուրիշ պետություն ավելի շատ ենք սիրում, քան մերը՝ եւ՛ գործնական, եւ՛ էմոցիոնալ առումով։
"Բանակցային եղած փաստերին պետք է, չէ՞, առերեսվենք։ Բանակցային գործընթացի նպատակներն են՝ շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Այդ ժառանգությունն եմ ես ստացել։ Քառօրյա պատերազմի արդյունքում ձեւակերպումները փոխվել են։ Մարդիկ կան, ասում են՝ մենք քառօրյա պատերազմը հաղթեցինք, իսկ դուք 44-օրյա պատերազմը պարտվեցիք։ Ես որպես կամավոր եղել եմ քառօրյա պատերազմում։ Ասում են՝ հզոր բանա՜կը, զե՜նքը, զինամթե՜րքը։ Մենք կոշիկ էլ ենք ստացել, ավտոմատ էլ, սաղավարտ էլ, ուտելիք էլ, ինչի՞ մասին եք խոսում։ Հա, մեկ էլ ասում են՝ բա էդ միլիարդի զենքերը իրա՞նք էին առել, հա բա մենք էինք առել, բա ո՞վ էր առել։ Արձանագրված է, թե ով, ինչ է առել, երբ է առել։ Ես չեմ ասում, որ անսխալական եմ, ասում եմ, որ դուք կարող եք ինձ մեղադրել այն բաների մեջ",-նշեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում