Պիտի տեսնեմ էն օրը, երբ Մայիսը վերստին լինի հաղթանակի, ուժի ու միասնության ամիս․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-յան իր էջում լուսանկար է հրապարակել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և կից գրել․
«Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ, այլապես դատարկ ինքնատանջում է: Ամուլ:
Կորուստը պիտի դառնա վերագտնելու ՆՊԱՏԱԿ, որ հաղթանակներ ծնի:
Տատանումներն ու կասկածները՝ ՈՐՈՇՈՒՄ:
Շուշին խորհուրդ ունի. կյանքի ու հաղթանակի խորհուրդ, ՉԿՈՏՐՎԵԼՈՒ խորհուրդ:
Մենք արդե՛ն կոտրվում ենք մեր մտքերից ու հուսահատությունից, էլ ուր մնաց ուղիղ նայենք փաստերին ու դաժան ճշմարտությանը:
Բայց, որ օրը իրականությունն ընդունելու և հասկանալու ուժ գտանք՝ կվերփոխենք ու կբուժվենք:
Մի օր պիտի վերջապես ՆՈՐԻՑ կերտենք ՄԵՐ պատմությունն ու որոշենք, իրական դարձնենք մե՛ր ճշմարտությունը:
Ես պիտի տեսնեմ էն օրը, երբ Մայիսը վերստին լինի հաղթանակի. ուժի ու միասնության ամիս:
Հ.Գ. Մեր եկիրը Գանձ է: Մենք չապրենք ու չստեղծենք, չպայքարենք ու չպաշտպանենք... կտանեն:
Գանձերից ո՞վ կհրաժարվի:
Աշխարհում միակ թուլությունս ու ամենամեծ ուժս իմ Հայրենիքն է:
Վառ պահեք հիշողության կրակը, որ բոցավառվի արդար ցասումով»,- գրել է նա: