Փաշինյանը և Ալիևը կհանդիպե՞ն Միացյալ Թագավորությունում

Միացյալ Թագավորությունում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Կարող է երկկողմ հանդիպում լինել, հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։
Գագաթնաժողովին մասնակցում են 45 եվրոպացի առաջնորդներ, նաև ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի առանցքային թեմաներն են Ուկրաինայի հակամարտությունը, էներգետիկ անվտանգությունը, միգրացիան, և նպատակն է «պահպանել միասնությունը՝ ի պատասխան Եվրոպայում և նրա սահմանների մոտ հակամարտություններին և անկայունությանը։
Համայնքը տարին երկու անգամ է անցկացնում է գագաթնաժողովներ, որոնց հրավիրվում են 44 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարները։
Գագաթնաժողովի ծրագիրը հետևյալն է՝ սկզբում բացման լիագումար նիստ, ապա երեք կլոր սեղան՝ նվիրված միգրացիային, էներգետիկային և հաղորդակցությանը, նաև ժողովրդավարության պաշտպանությանն ու ապահովմանը։
Գագաթնաժողովը կեզրափակվի փակման լիագումար նիստով։