Ո՞ւմ է հակացուցված դդմիկը (кабачка)

Ցածր կալորիականություն ունեցող և մանրաթելերով հարուստ այս բանջարեղենը պարունակում է մի շարք միկրոտարրեր ու հանքանյութեր, ուստի սեփական առողջության մասին հոգ տանող յուրաքանչյուր ոք պետք է իր ամառային սննդակարգը հարստացնի դդմիկով:
Դդմիկը հարուստ է վիտամիններով, միներալներով, պարունակում է B1, B2, C վիտամիններ։ Ընդունված է համարել, որ դդմիկի 100 գրամը պարունակում է վիտամին C-ի օրվա ռացիոնի 17 տոկոսը։
- Դդմիկն օգտակար է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում։
- օգտակար է սիրտ-անոթայնի համակարգի համար։ Դդմիկը նաև կարոտինոիդների աղբյուր է, որ կենսական են աչքի առողջության, տեսողության որակի համար։
- դդմիկը դիետիկ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է, դրական ազդեցություն ունեն մազերի, մաշկի առողջության համար։
- դդմիկը նպաստում է մարսողության բարելավմանը, թաղանթանյութը բարելավում է միկրոֆլորան։ Բանջարեղենն ունի նաև միզամուղ հատկություն, օգտակար է այտուցների դեմ պայքարում:
Դդմիկ պետք է զգուշորեն օգտագործեն ստամոքսա-աղիքային համակարգի, խոցային հիվանդություններ ունեցող մարդիկ, կալիումի բարձր պարունակությունը կարող է բացասաբար ազդել երիկամային անբավարարություն ունեցողներ առողջությանը։