Անհատ ձեռներեցի տանից հափշտակել են 40 մլն դրամ և ոսկյա զարդեր

Անհատ ձեռներեցի տանից հափշտակել են 40 մլն դրամ և ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնում է, որ Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տանից անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի գողություն են կատարել:

Տեղում պարզվում է, որ ժամը 12:30-ից միչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տան պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, բարձրացել երկրորդ հարկ և այնտեղ գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի բանալին գտնելով տան մեջ, բացել ու այնտեղից գողացել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչև այժմ հանցագործությունը բացահայտված չէ: 

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ բնակարանը, որտեղից հափշտակել են 40 մլն դրամ գումար և խոշոր չափի ոսկյա զարդեր, պատկանում է Սամվել Ս.-ին, ով Արագածոտնի մարզում հայտնի անհատ ձեռներեց է և զբաղվում է շինարարական աշխատանքներով: