Կրեմլը հայտարարել է, որ Եվրոպան դեռ չի հարմարվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նոր ձևի շփմանը

Եվրոպան դեռ չի հարմարվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այժմ ձևավորվող տրամադրություններին, ինչի վկայությունն են Վարշավայից և Փարիզից հնչող առճակատման և ռազմատենչ հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ցույց է տալիս, որ Եվրոպան դեռ չի հարմարվել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջարկվող բաներին: Դա չի նշանակում ամեն ինչի շուրջ համաձայնություն, այլ առնվազն երկխոսություն՝ համաձայնության հասնելու համար», - ասել է Պեսկովը Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին՝ խոսելով Վարշավայից և Փարիզից հնչող «առճակատման» և «ռազմական» հայտարարությունների մասին։