Պատրաստ ենք եղել «Նիկոլ, դավաճան» գոռացած քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել․ ՄԻՊ

Ես կաշկանդված եմ մի բանով՝ իրավունքով և մարդկային արժեքներով։ Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը քաղաքական պատճառներով կաշկանդված է։

Նա նկատեց՝ ՄԻՊ գործը գրառումներ անելը չէ։ 

«Կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող սուբյեկտային իրավիճակներին է արձագանքում ՄԻՊ-ը»,- ներկայացրեց Մանասյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հանգամանքը, որ «Նիկո՛լ, դավաճան» գոռացող քաղաքացուն ազատել են աշխատանքից, Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ կոնկրետ գործերի հետ կապված գնահատականներ տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով նախատեսված գործընթացներ։

«Օրենքն արգելում է որևէ գնահատական տալ, քանի դեռ պետական մարմիններից, իրավասու սուբյեկտներից պարզաբանումներ չկան»,- ասաց Մանասյանը։

Նա վստահեցրեց՝ իրենց մանդատի շրջանակում ընդգրկված անհատական գործերից հետո հստակ դիրքորոշումներ կլինեն։

«Քաղաքացին կարող է դիմել ՄԻՊ գրասենյակ։ Անհատական բողոքի քննության շրջանակում մենք կարող ենք գործընթաց իրականացնել։ Նույն օրը, երբ այդ դեպքը եղել է (քաղաքացին գոռացել էր «Նիկոլ դավաճան» - խմբ․), մենք կամահայտնություն ենք արտահայտել՝ գնալ և անհրաժեշտության դեպքում տեսակցել այդ անձին»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք Արման Թաթոյանը «ստատուս գրող» ՄԻՊ էր, Անահիտ Մանասյանն արձագանքեց՝ ինքը գնահատական չի տվել նախկին պաշտպաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։