Նիժնի Նովգորոդում «Գազել» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ավտոբուսի մեջ

Նիժնի Նովգորոդում «Գազել» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ավտոբուսի մեջ

Նիժնի Նովգորոդում «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, երեք մարդ վիրավորվել է, հայտնում է ՆԳՆ մարզային վարչությունը։

Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի ժամը 11:30-ի սահմաններում Գագարինի պողոտայում։

«Գազելի» վարորդը երթևեկելիս չի համոզվել, որ մանևրն անվտանգ է և բախվել է մարդատար ավտոբուսին, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է, որ բժշկական օգնության են դիմել նաեւ ավտոբուսի երկու ուղեւոր։