Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է Բաքվի հետ համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտի մասին

Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է Բաքվի հետ համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտի մասին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։