Արեգակի վրա հզոր պայթյուն է եղել

Արեգակի վրա հզոր պայթյուն է եղել

 

Հունվարի 29-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում Արեգակի վրա բարձր կարգի բռնկում է տեղի ունեցել, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) արևային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը:

Ուժգնությունը կազմում է M6.7բալ։ 

Գիտնականները կանխատեսում են, որ մեր մոլորակի վրա կլինի մագնիսական փոթորիկ։ Այն, որ Արեգակի վրա բռնկումները հաճախակիացել են, վկայում են այն մասին, որ Արեգակի ակտիվությունը մոտեցել է իր առավելագույն կետին։ Դա կարող է լինել այս տարվա կեսերին։ Հիշեցնենք, որ վերջին մագնիսական փոթորիկը, որը գնահատվել է G1 կամ 5 բալ ուժգնությամբ, եղել է հունվարի 23-ին։