Անկողմնակա՞լ չէ. ինչու Կլաարը մինչ այս պահը չի պատասխանել ՀՀ ՄԻՊ-ին

Անկողմնակա՞լ չէ. ինչու Կլաարը մինչ այս պահը չի պատասխանել ՀՀ ՄԻՊ-ին

Դիմել եմ Տոյվո Կլաարին, որպեսզի այն տեսանյութերը տրամադրի, որտեղ երևում են, թե ադրբեջանցիները խոշտանգումների են ենթարկվում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Հիշեցնենք` ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել էր համացանցում տարածված սահմռկեցուցիչ տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ-ի ծառայողները դաժանորեն գնդակահարում հայ ռազմագերիներին՝ նշելով, որ եթե տեսանյութի իսկությունն ապացուցվի, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և մեղավորները պետք է պատժվեն։ Սակայն հետո Կլաարի կողմից հակառակ հայտարարությունը եղավ, թե տեսանյութ է տեսել, որտեղ երևում է, որ հայերն են ադրբեջանցի գերիների հետ դաժան վարվում։ 

«Պարոն Կլաարն ասել է, որ անպայման կուղարկի, բայց մինչ այս պահը ես տեսանյութ չեմ ստացել»,- տեղեկացրեց Գրիգորյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Կլաարը գրառում էր կատարել հետևյալ բովանդակությամբ. “Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Դրանք պետք է հետաքննվեն և եթե համապատասխանեն իրականությանը` պետք է պատասխանատվության ենթարկվեն”,- գրել էր նա:

Ի դեպ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ ռազմագերիների դաժան գնդակահարության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը ֆեյք է որակել:

Լիաննա Թորոսյան