Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են «Mercedes» ու «BMW». Shamshyan

Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են «Mercedes» ու «BMW». Shamshyan

Երեկ՝ փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաներում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատված բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Օրբելի Համբարձումայանի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Ռոման Զախարյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: