Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ 

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի դռնփակ կարգով: Այս մասին հայտարարեց դատավոր Վահե Դոլմազյանը։ 

Նշենք, որ Աշոտյանի փաստաբանները հայտարարեցին, որ երկու հրատապ հարց կա քննարկելու: Դատավորի խոսքով՝ ինքը պատկերացնում ունի, թե դրանք ինչին են վերաբերում, ապա խնդրեց լրագրողներին լքել նիստերի դահլիճը։