Մի խումբ իտալացի ուսանողներ Պիզայի թեք աշտարակից ծածանել են Պաղեստինի դրոշը (տեսանյութ)

Մի խումբ իտալացի ուսանողներ Պիզայի թեք աշտարակից ծածանել են Պաղեստինի դրոշը (տեսանյութ)

Մի խումբ իտալացի ուսանողներ ուրբաթ օրը Պիզայի թեք աշտարակից ծածանել են Պաղեստինի դրոշը։ Գրել է ANSA գործակալությունը։

Ռեյդն իրականացվել է «անտագոնիստ» հակակապիտալիստական շարժումներին պատկանող մոտ տասնհինգ ուսանողների կողմից, ովքեր ներխուժել են Պիզայի աշտարակ՝ հաղթահարելով հսկողությունը, ու ցուցադրել Պաղեստինի հսկա դրոշը աշխարհի ամենահայտնի զանգակատանից:

Նրանք իջնելուց առաջ մի երկու ծխառումբ են վառել։ Ավերածություններ չեն գրանցվել։

Ըստ ոստիկանության՝ ուսանողները գործել են մոտ 500 հոգանոց պացիֆիստական երթի վերջում, որն առավոտյան կենտրոնի գլխավոր փողոցներով անցել է դեպի Պիացա դե Միրակոլի, որտեղ տեղակայված են Պիզայի աշտարակն ու զանգակատունը։

Ռեյդը տեւել է մի քանի րոպե եւ ավարտվել առանց անկարգությունների։

Տեսանյութն այստեղ։