Պրն. Փաշինյան, դուք պարտության առաջնորդն եք, ձեր խաղաղությունը վերջնագրի եւ հանձնվողի խաղաղությունն է
Արցախի ինքնորոշման իրավունքի խոստումով իշխանության եկած վարչակարգը հրապարակայնորեն խոստովանում է, որ «խաղաղության» գործընթացը ձախողված է, այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանի ամբիոնից այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
«Պրն, Փաշինյան, լսում էի հայրենիքի, պետության և խաղաղության մասին ձեր անհստակ և վտանգավոր մտածումները․ ավելի ճիշտ՝ ինքնաարդարացումի պատկերացումները։
Պատերազմ, թե խաղաղություն ընտրանքն այլընտրանք չունի, բայց ունի գին․ առանց հաղթանակի և ուժի խաղաղություն չի լինում։ Դուք պարտության առաջնորդն եք։ Ձեր խաղաղությունը վերջնագրի և հանձնվողի խաղաղությունն է։ Դուք հորդորում եք հրաժարվել հայրենիքի երազանքից։
Մի կողմ թողնելով ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 26%-ի շահարկումը, երբևէ ձեզ հարց տվել ե՞ք.
Արդյոք դուք ունեք մեր բոլորի, արցախցու համար և անունից որոշումներ կայացնելու կարողություն և մեր պետականության գոյությունը ճակատագիրը խավարի դատապարտելու իրավունք։ Մի օր հաստատ հանդիպելու եք ճակատագրին ու այս հարցերի պատասխանները շատ ցավոտ են լինելու։
Ո՞վ, եթե ոչ դուք պետք է պատասխան տաք այս կործանված խոստումների, մեր հավաքական իրավունքներին տեր կանգնելու կամքի բացակայության համար, իրականում հայրենազրկումի քաղաքականություն համար»,- ասաց Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: