Նուբարաշենի գերեզմանների տարածքում «Opel» է այրվել․ Shamshyan

Նուբարաշենի գերեզմանների տարածքում «Opel» է այրվել․ Shamshyan

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում՝ գերեզմանների տարածքում, ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոեմքենայում: 
  
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաենի բաժնի հերթխահա խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 34-ամյա Վահագ Խ.-ին: