Ուկրաինային կտրամադրվի 3 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն․ նաև ԵՄ խորհուրդն է վճարում հաստատել

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն։ Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Նրա խոսքով՝ վաղը պետք է փոփոխություն կատարվի Գերմանիայի սահմանադրության մեջ, որը Բեռլինին թույլ կտա մեծացնել Կիեւին տրամադրվող օգնությունը։
«Անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներից բացի, մենք ի վերջո ևս 3 միլիարդ եվրո ենք հատկացնում 2025 թվականին Ուկրաինային աջակցելու համար:
Սա նշանակում է, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել 7 միլիարդ եվրո [տարեկան]»,- ասել է նախարարը լրագրողներին Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ։
Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ ԵՄ խորհուրդը հաստատել է 3,5 միլիարդ եվրոյի տրանշի վճարումը Ուկրաինային մակրոֆինանսական ծրագրի շրջանակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ։