ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղում։ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահ միացյալ խումբը  շարունակում է աշխատանքները՝ վերականգնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակեցված տարածքներում։