Վահագն Ալեքսանյանի «հանճարեղ» մոտիվացիան

Վահագն Ալեքսանյանի «հանճարեղ» մոտիվացիան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է, որը «հանճարեղ» մոտիվ է գտել՝ ԱԺ նախագահի արարքն արդարացնելու համար

Դաշնակցական լինելը՝ հանցագործություն է 

Երբ Ալեն Սիմոնյանը կատարած արարքի համար ներողություն է խնդրում, առնվազն տարակուսելի է, երբ ՔՊ այլ գործիչներ ամեն կերպ փորձում են արդարացնել նրա արարքը: 

«Շատ քիչ ա խոսվում էն մասին, որ էդ տղան փաստացի ինքը ուղղակի հասարակ կանադահայ երիտասարդ չի, Դաշնակցության ղեկավար մարմնի ամենաազդեցիկ անդամներից մեկի որդին էր։ Օրինակ, եթե մեր կուսակցության վարչության անդամներից մեկի որդին նման բան աներ, խոսակցության սլաքները մի քիչ բան կլինեին»,- ասել է Վահագն Ալեքսանյանը:
Ստացվում է՝ երբ թիրախը դաշնակցական է, դա կարող է ալիբի դառնալ որևէ հանցագործության կամ արարքի արդարացման համար: 

Հասարակության բևեռացման վտանգավոր գինը 

Գործող իշխանությունը շարունակում է հասարակության բևեռացման վտանգավոր քաղաքականությունը, որի առաջնագծում Վահագն Ալեքսանյանն է:
Պատմությունը ոչինչ ու ոչ մեկին չի մոռանալու:

Վահրամ Բագրատյան