Էկոնոմիկայի փոխնախարարը Շանհայում մասնակցել է ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի փոխնախարարը Շանհայում մասնակցել է ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՉԺՀ Շանհայ քաղաքում մասնակցել է նոյեմբերի 5-ից 10-ը անցկացվող Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում է ազգային տաղավարով՝ ներկայացնելով 23 հայկական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից։