Դադարել են Վիգեն Քոչարյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները

 Դադարել են Վիգեն Քոչարյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները

Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։

Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար։

Դատական դեպարտամենտ