3 տարի առաջ այս օրը մինչև օրվա վերջին պահը խաբում էր մեր ժողովրդին․Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի մասին

3 տարի առաջ այս օրը նոյեմբերի 9-ը դարձավ մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Մի սուտ խաբեբա, որը 2018թ-ին զանգվածային խարդախության ու խաբեության հետևանքով տիրացել էր հայ ժողովրդի իշխանությանը, և նենգաբար ու դավադրաբար այդ իշխանությունը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքա-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ 

«3 տարի առաջ այս օրը մինչև վերջին պահը խաբում էր մեր ժողովրդին։ Երեկոյան հրապարակում էր կատարել «Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են» , իսկ այս տարի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել է առավոտյան, ուղղակի մյուս կողմերը չէին ստորագրում և ժամ առ ժամ վիճակն ավելի վատ էր դառնում։ Շուշիի նկատմամբ վերահսկողությունը հայկական կողմը կորցրել էր նոյեմբերի 6-ի դրությամբ։ Խաբեբան ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը ու փախավ մտավ թաքստոց»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում