Չինաստանում սկսել են թռչող մեքենաների գործարան կառուցել

Չինաստանում սկսել են թռչող մեքենաների գործարան կառուցել

Չինաստանի Գուանչժոու քաղաքում սկսվել է խելացի թռչող մեքենաների արտադրության բազայի կառուցումը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Շինարարությունն իրականացնում է Xpeng ընկերությունը։ Ծրագրի մակերեսը կազմում է 180 հազար քառ. Գործարանը օդային մոդուլ կարտադրի «Ցամաքային ավիակիր» թռչող մեքենայի համար։ Ենթադրվում է, որ արտադրական հզորությունը կկազմի տարեկան 10 հազար միավոր, ասվում է հրապարակման մեջ։

Xpeng-ի հիմնադիրը պնդում է, որ մեքենան իր առաջին թռիչքն իրականացրել է այս տարվա սեպտեմբերին։ Թռչող մեքենայի նախավաճառքը կսկսվի 2024 թվականի վերջին։