Փամփուշտ, պայթուցիկ նյութ և այլն․ Արբաթում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել (լուսանկարներ)

Փամփուշտ, պայթուցիկ նյութ և այլն․ Արբաթում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել (լուսանկարներ)

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին տեղեկութուն, որ Արբաթ գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով ապրիլի 1-ին ոստիկանները մեկնեցին Արբաթ:

Տանտերը հայտնեց, որ տան նկուղում՝ պահածոների համար նախատեսված պահարանի վերնամասում պահում է զինամթերք, որը ժամկետային ծառայության ավարտին հետը բերել է դեռևս 2017 թվականին: Նրա 67-ամյա հայրը հայտնեց, որ ինքն էլ ունի ապօրինի զենք:

Փաստի առթիվ ապրիլի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում որդին ներկայացրեց 75 փամփուշտ և պայթուցիկ նյութ, իսկ հայրը` սպորտային մեկնարկային մեկ ատրճանակ, ատրճանակի մեկ թմբուկ և որսորդական ողորկափող մեկ հրացան:

Հանգամանքները պարզվում են: