Կարողանում են սարեր շարժել. կենդանակերպի այս նշանները միշտ հասնում են իրենց նպատակներին

Շատերն այս կամ այն կերպ ձգտում են հասնել իրենց նպատակներին, քանի որ առանց շարժման ու նպատակի կյանքը հաճախ կորցնում է իր իմաստը: Բայց որոշ մարդիկ ավելի հեշտ ու արագ են իրականացնում իրենց ցանկությունները, իսկ ոմանց համար դա շատ ու շատ դժվար է:
Ցուլ
Ամեն քայլը պլանավորելու ցանկությունն ամենից շատ բնորոշ է Ցուլին։ Չնայած այն հանգամանքին, որ նման մարդիկ ազդեցիկ քաղաքական գործիչ կամ ձեռնարկատեր դառնալու նախատրամադրվածություն ունեն, նրանք միշտ չէ, որ ցանկանում են իշխանություն ու հարստություն։ Պարզապես պլանավորման գործընթացն ինքնին մեծ ուրախություն է պատճառում նրանց: Եվ այս յուրահատուկ հոբբին նրանց բերում է առօրյա կյանքում շատ «լավություններ»:
Կարիճ
Կարիճների ահեղ կերպարի մասին լեգենդներ են ստեղծվում։ Եվ մասամբ դրանք ճիշտ են։ Մարդը, ով կարող է ծրագրել վրեժի բարդ ծրագիր, իհարկե, հիանալի ստրատեգ է: Վերլուծական միտքը և ինքնատիրապետումը թույլ են տալիս Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հեռուն գնացող ծրագրեր կազմել։ Կարիճների ուզածն այսպես թե այնպես իրենցը կլինի։
Ջրհոս
Ջրհոսները նորարարների և ռահվիրաների համբավ ունեն, և դա առանց պատճառի չէ: Հայտնի անհատականություններից շատ են Ջրհոսի նշանի տակ ծնված մարդիկ՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, տեսանող Վանգան, Գրիգորի Ռասպուտինը, Գերման Գրեֆը և այլք։ Նրանց հմայքը կարող է գերել շատերին, այդ իսկ պատճառով Ջրհոսներն իսկապես սիրում են իրենց մտքերն արտահայտել համախոհների թիմի ներկայությամբ։ Մինչ այս, իհարկե, ամեն ինչ կպլանավորեն ամենափոքր մանրամասնությամբ։ Ի վերջո, հաղթանակն անհնար է առանց մանրակրկիտ պատրաստված ծրագրի:
Խեցգետին
Խեցգետիններն ավելի քիչ հավակնոտ են՝ ի տարբերություն վերը նշված կենդանակերպի նշանների, և նրանց պլանավորման տաղանդն ավելի շատ ուղղված է ոչ թե արտաքին աշխարհին, այլ իրենց սիրելիներին հոգալուն։ Խեցգետինները կարողանում են ոչ միայն գրագետ մոտենալ առօրյա գործերի կազմակերպմանը, այլև արձակուրդ պլանավորել այնպես, որ գումար խնայեն՝ չվնասելով գալիք հանգստի որակը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նաև օգնում են ոչ այնքան տրամաբանությունն ու սառը հաշվարկները, որքան ուժեղ ինտուիցիան։