Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ադրադարձել է Իսրայելին, Ուկրաինային

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ադրադարձել է Իսրայելին, Ուկրաինային

ԵՄ-ն ափսոսում է հրադադարի խախտման և քաղաքացիական անձանց մահվան, այդ թվում՝ երեխաների շրջանում, հայտնել է  Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, վերսկսի մարդասիրական օգնությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումները Գազայի հատված»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները։

«Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա», - ասել է նա՝ պատասխանելով Կիեւին 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: