Հայաստանի կանանց հավաքականը ցավալի պարտություն է կրել Ադրբեջանի թիմից. Շախմատի 44-րդ Օլիմպիադա

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ և ցավալի պարտություն կրեց:
Մեր աղջիկները՝ Էլինա Դանիեյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը պարտոթյուններ կրեցին, ասպիսով զիջելով մրցակցին չոր՝ 0-4 հաշվով: Այս պարտությունից հետո մեր կանանց հավաքականը գործնականում կորցրեց մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունը: