Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»

Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»:
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Մերօրյա պատմության փառահեղ էջերից է Շուշիի ազատագրումը և այն հայորդիների սխրանքը, որոնք կյանքի ու մահվան բովում արյամբ գրեցին մեր հաղթանակը
Մեր հիշողություններում վառ դաջված է մեր մարտիկների անձնազոհությունը, որը հայ ժողովրդի աննկուն կամքի և քաջարիության արտացոլումն է։
Ամեն վայրկյան ու ժամ պետք է բռունցքվենք ազգովի, միասնական ջանքերով և հանուն մեր ընկած հերոս քաջորդիների հիշատակի` կերտենք հզոր պետություն, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության անվտանգությունը։
Խոնարհվում եմ Արցախյան պատերազմներում անմահացած մեր բոլոր նահատակների առջև. Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»,-գրված է հաղորդագրությունում։