Փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումներ կան

Փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումներ կան

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների։ Հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։

ԿԲ-ն հիշեցնում է, որ Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

«ՎՏԲ-Հայաստան բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները»- ասված է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ։