Սնկից թnւնավnրման դեպքեր են գրանցվել․ ի՞նչ է հայտնի

Սնկից թnւնավnրման դեպքեր են գրանցվել․ ի՞նչ է հայտնի

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ: Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:

Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:

Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

չհավաքել ճանապարհների եզրերից

չգնել պատահական վայրերից

ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։

Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

չուտել հում սունկ

երեխաներին չկերակրել սնկով

խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ

սնկի հետ չօգտագործել ալկոհոլ

թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում

թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարություն