Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն

Քաղաքացիներին ոստիկանության բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը․ հայտարարություն

Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։

Ուստի՝
— Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ
— Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը
— Հիշեցնում ենք մեր «թեժ գծի» հեռախոսահամարը՝ 095 088-787

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն