Հունաստանի խորհրդարանը քվեարկության առաջին փուլում չի կարողացել նոր նախագահ ընտրել

Հունաստանի խորհրդարանը քվեարկության առաջին փուլում չի կարողացել նոր նախագահ ընտրել:
Կուսակցությունների առաջարկած թեկնածուներից մեկի հաղթանակի համար անհրաժեշտ է եղել 300 տեղանոց խորհրդարանում 200 ձայնի մեծամասնություն, գրել են ԶԼՄ-ները։
Երկրորդ քվեարկությունը տեղի կունենա հունվարի 31-ին։ Աջ կենտրոնամետ կառավարությունը, որը վերահսկում է 156 մանդատ, այդ պաշտոնում առաջադրել է խորհրդարանի նախկին խոսնակ Կոնստանտին Տասուլասին։