Անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում բացառվո՞ւմ է

Անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում բացառվո՞ւմ է

Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է հարցադրումներ անում.

«Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում:
Հարցականները շատ են... ափսոս մեր զինվորները...»
,- գրել է նա:

Հիշեցնենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: