Մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքը տարածաշրջանում․ ԿԽՄԿ

Մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքը տարածաշրջանում․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ․

«ԿԽՄԿ-ն կոչ է անում ռազմական իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երաշխավորելու, որ քաղաքացիական բնակչության կյանքն ու քաղաքացիական ենթակառուցվածքները հարգված ու պաշտպանված են բոլոր ժամանակներում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի իրենց պարտավորությունների»։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Արիանե Բոյերը կոչ է արել ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ պաշտպանելու քաղաքացիական կյանքը․

«Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքներին ու շարունակելու մեր աշխատանքը տարածաշրջանում։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում կանոնավոր և անարգել հասանելիություն ապահովել, որպեսզի շարունակենք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»։