Փաշինյանը, կինը ու նաև դուստրը. երբ աշխատանքային այցերը դառնում են ընտանեկան

Փաշինյանը, կինը ու նաև դուստրը. երբ աշխատանքային այցերը դառնում են ընտանեկան

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը հայտնել էր, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։

Այն, որ Փաշինյանի հետ Գերմանիա է մեկնել նաև նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, կառավարությունն ավելի վաղ տեղեկացրել էր: Դա արդեն որևէ մեկին չի զարմացնում՝ տիկին Հակոբյանը ամուսնուն միայնակ այցերի վերջին շրջանում չի թողնում:

Սակայն ժամանման լուսանկարներից պարզ է դառնում, որ աշխատանքային այցը, ըստ ամենայնի, վերածվելու է «ընտանեկան շրջագայության և զվարճանքի», քանի որ «հայտնի և սիրված» զույգին միացել է նաև նրանց դուստրը՝ Շուշան Փաշինյանը։

Ափսո՜ս, շատ ափսոս, որ եռյակին չի միացել «հայտնի լուսանկարիչ», ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և հանրությունը չի ունենա նոր «էսթետիկ» ֆոտոշարքեր։

Թեև՝ ի՞նչ իմանանք...