«Արցախի կանչը»՝ Եռաբլուրում. հուշակոթողը հերոսների անմահությունը խորհրդանշող վայր կդառնա (ֆոտոշարք)

«Արցախի կանչը»՝ Եռաբլուրում. հուշակոթողը հերոսների անմահությունը խորհրդանշող վայր կդառնա (ֆոտոշարք)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնն այսօր մարդաշատ էր. տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ արցախցիներ, իրենց որդիների շիրիմները օկուպացված Արցախում թողած ծնողներ, պաշտոնյաներ:

Նոր հուշակոթողի կառուցումն Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:

Բարերարը, որի միջոցներով կառուցվելու է հուշակոթողը, չի ցանկացել, որպեսզի իր անունը հնչի, նա կմնա անհայտ, թեև ծնողները նեղսրտում էին՝ ո՞ւմ անունը պետք է տան իրենց աղոթքներում, ո՞ւմ պետք է շնորհակալություն հայտնեն, որ այսուհետ՝ կորսված հայրենիքից հեռու, մի անկյուն կունենան, որտեղ կսգան իրենց վիշտը, մյուս նահատակված հայորդիների կողքին կպատկերացնեն, որ նաև իրենց որդիներն են…

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ևս Եռաբլուրում էր….