«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանին

«Գոյ» թատրոնը միացվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Որոշման մասին այսօր հայտարարվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ հիմնավորման՝ «Գոյ» թատրոնի միավորումը միտված է ստեղծագործական ներուժն առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:
«Ակնկալվում է, որ կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը»։