Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունները կքննարկի սեպտեմբերին. Ո՞ր դեպքում ԱԺ-ն կկարողանա նախագահ ընտրել

«Սեպտմեբերին խորհրդարան է բերվելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը, հանրաքվեի հետաձգման հարց չկա։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդոյք փորձ է արվում վիժեցնել դեկտեմբերին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
«Քննարկումներ են ընթանում, հետաձգման մասին խոսք չկա, նախագիծը ներկայացվելու է մինչև սեպտեմբեր ամսվա վերջ ։ Հիմա մասնագիտական քննարկումներ են ընթանում»,-ասաց նա։
Անդրադառանալով հարցին` ճի՞շտ են շրջանառվող տեղեկությունները, թե ռուսների հետ ևս բանակցում են, Դավիթ Գալստյանն ասաց․
«Ես նման տեղեկատվություն չունեմ»։
Դավիթ Գալստյանն ասաց, որ փոփոխություններով գործող Սահմանադրությամբ երկու ինստիտուտների ընտրությունը պետք է միաժամանակ կատարվի, իսկ նոր հայեցակարգով ընտրությունների համար տարբեր օրեր են սահմանվում։
Անդրադառնալով դիտարկմանը, որ հակառակորդը կարող է խոչընդոտել խորհրդարանական ընտրություններից հետո նախագահական ընտրությունների անցկացմանը և քաղաքական ճգնաժամ կստեղծվի, Դավիթ Գալստյանն ասաց, որ ֆորսմաժորային իրավաիճակում փոփոխություններով խորհրադարանը կկարողանա ընտրել նախագահ։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով Արցախում կառավարման համակարգը նախատեսվում է դարձնել կիսանախագահական։
Անի Գևորգյան