Պանիրը կպահպանվի առնվազն վեց ամիս, եթե այն պահեք այսպես. այն չի չորանա և չի փչանա

Պանիրը ամիսներով թարմ է մնում միայն իր օրիգինալ փաթեթավորման մեջ։ Բացելուց հետո ապրանքը սովորաբար սկսում է փչանալ մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն քչերը գիտեն, որ պիտանելիության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե դուք օգտագործեք այս պարզ միջոցը:
Պետք է վերցնել 200 գրամ աղ և լուծել մեկ լիտր ջրի մեջ։ Այնուհետեւ պետք է այս լուծույթի մեջ թրջել շղարշը և փաթաթել պանիրը դրանով։ Այս ձևով ապրանքը հանգիստ կմնա առնվազն վեց ամիս՝ չի չորանա և չի բորբոսնի։
Իսկ եթե անհրաժեշտ է պանիրը պահել ընդամենը երկու-երեք շաբաթ, ապա պարզապես դրեք այն յուղած մագաղաթյա թղթի մեջ։ Ավելի լավ է օգտագործել հատուկ վակուումային տոպրակներ, գրում է Nea club պորտալը։