Խուճապ չկա, վանաձորցու համար արդեն սովորական է դարձել այս վիճակը․ Վահե Դոխոյան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ:
MediaHub.am-ը զրուցեց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի հետ՝ հասկանալու՝ երկրաշարժը բնակչության շրջանում խուճապ առաջացրե՞լ է, թե՞՝ ոչ։ «Լավ զգացվեց երկրաշարժը, բայց խուճապ չկա։ Մարդիկ արդեն սովորել են էս վիճակին»,- ասաց Դոխոյանը։
Հարցին, թե արդյո՞ք վնասներ եղել են, օրինակ՝ քարաթափում, փլուզում, Վահե Դոխոյանը պատասխանեց, որ հնարավոր է քարաթափում եղած լինի, քանի որ բնակֆոնդը հին է, սակայն այս պահին որևէ նման ինֆորմացիա չունի։