Լեհաստանում Cessna ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

Լեհաստանի Հրչիննո գյուղի օդանավակայանում Cessna փոքր մարդատար ինքնաթիռը մխրճվել է անգարի մեջ, որում մարդիկ են եղել։ Հինգ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել, հայտնում է Rzeczpospolita-ն։
Ըստ լուրերի՝ ինքնաթիռը, որն օգտագործվել է դեսանտայիններին օդ բարձրացնելու համար, վայրէջքի ժամանակ բախվել է անգարին։ Այս շենքում մարդիկ են եղել, ովքեր պատսպարվել են անձրեւից։ Ներկայումս փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ, փրկարարներ, հրշեջներ, օդային շտապօգնության ուղղաթիռներ, ինչպես նաև ոստիկաններ։