Բրիտանուհին հրապարակել է նորածինների մասնակցությամբ ստորջրյա լողի ամենատպավորիչ կադրերը

Բրիտանուհին հրապարակել է նորածինների մասնակցությամբ ստորջրյա լողի ամենատպավորիչ կադրերը

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարչուհի Լյուսի Ռեյի ուշագրավ աշխատանքները, որոնցում պատկերված են նորածիններ՝ ստորջրյա լողի ժամանակ:



Նշվում է, որ Ռեյը մասնագիտացել է ստորջրյա լուսանկարչության ոլորտում:

«Ավելի քան 20 տարի ես ստորջրյա լուսանկարչությամբ եմ զբաղված, և իմ աշխատանքի մի մասը կապված է լողի դպրոցների հետ. լուսանկարում են երեխաներին, որոնք սովորում են լողալ», - պատմել է բրիտանուհին:

Նա, մասնագիտական փորձից ելնելով, նշել է, որ երեխաների մասնակցությամբ ստորջրյա կադրերը լավագույնս ստացվում են հինգից տասներկու ամսական փոքրիկների շրջանում: