«Համեր»-ի 25-ամյա վարորդը կալանավորվել է

«Համեր»-ի 25-ամյա վարորդը կալանավորվել է

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, ուրբաթ ուշ երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համերի»  մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդը կալանավորվել է։ Այս մասին Mediahub.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից MedaHub-ին հայտնել են․

«Ոստիկանության գործողությունների մասով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել»։


Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: