Կիրկորովը ցուցադրել է կազմվածքը վիրահատություններից հետո (լուսանկար)

Կիրկորովը ցուցադրել է կազմվածքը վիրահատություններից հետո (լուսանկար)

Աստղային պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովն իր սոցիալական ցանցերում ցուցադրել է կիսամերկ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին։ 

Արտիստն ու բժիշկը հանդիպել են Հունաստանում հանգստի ժամանակ։ Տեսանյութում Խայդարովը, ով վերջերս քննադատության է ենթարկվել իր հայտնի հաճախորդների կողմից, ցուցադրել է արտիստի կազմվածքը։

«Ինչպիսի՜ Ապոլոն։ Բայց դեռ պետք է մարզասրահ գնանք»,- ասել է Խայդարովը։

Վիրաբույժն ասել է, որ արտիստը նախատեսում է ոչ միայն մարզասրահում աշխատել իր կազմվածքի վրա, այլև սերֆինգ սովորել։