Վնասվել է ստորգետնյա գազատարը․ գազամատակարարումը դադարեցվել է

Վնասվել է ստորգետնյա գազատարը․  գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատարը, ինչի պատճառով` մայիսի 13-ին ժամը 18։50-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի թիվ 17/19, 21/23, 25/27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։